Ճամփորդություն դեպի Դիլիջան

Առաջին օր

Ես իմ ընկերների և ուսուցիչների հետ մեկնեցի ճամփորդության դեպի Դիլիջան: Սկզբում մենք անցանք Կոտայքի մարզով, հետո՝ Գեղարքունիքի և վերջում՝ Տավուշի: Մենք տեսանք սառած Սևանը: Այնտեղ կար մի թունել: Մենք վարորդին խնդրեցինք, որ արագությունը 65կմ/ժ պահի: Թունել մտնելուց մենք վայրկյանաչափ դրեցինք, որպեսզի ստուգենք, թե թունելի երկարությունը ինչքան է: Թունելի երկարությունը 2257մ էր: Մենք հասանք, տեղավորվեցինք և սկսեցինք սեղանի խաղեր խաղալ: Մեր սենյակում էր Վահանը և Գևորգը: Եկավ ճաշի ժամը: Մենք, երբ ներս մտանք, այնքան լավ էր, որ միանգամից գնացինք տեղերը զբաղացնելու: Մենք ճաշեցինք և գնացինք շարունարկել խաղալ: Ես, Վահանը և Գևորգը խաղում էինք հայերեն մոնոպոլիա: Եկավ ընթրիքի ժամը: Մենք ընթրեցինք և գնացինք քնելու: Ես ժամը 00:00 քնեցի, Գևորգը՝ 01:00, իսկ Վահանը՝ 03:00:

Երկ րորդ օր

Երկրորդ օրը շատ հագեցած օր էր: Ես առաջինը արթնացա, հագնվեցի և արթնացրեցի ընկերներիս: Մենք պատրաստվում էինք ընկերական հանդիպման: Նախաճաշեցինք և գնացինք կարևոր խաղի: Մենք խաղում էինք Դիլիջանի կենտրոնական դպրոցի դեմ կամ կարճ ԱՅԲ-ի դեմ: Հաղթեց ընկերությունը: Հետո մենք սկսեցինք սպորտլանդիան: Եվ նորից հաղթեց ընկերությունը: Մենք հանգստացանք և գնացինք ճաշելու: Մենք ետ եկանք և տեսանք, որ իմ ընկերներն են եկել մեզ հյուր: Մենք սեղանի խաղ խաղացինք և գնացինք ամենա-ամենա խաղը խաղալու: Կանոնները այսպես էին: Օրինակ, եթե ուսուցիչները ասում էին ինձ ամենա-ամենա շնավախ, ով համաձայն էր՝ ծափ էր տալիս, իսկ ով ոչ, ծափ չեր տալիս: Հաղթում է նա, ով ամենաշատը ձայն կհավաքի: Այսպիսով հաղթեցի ես: Ես այցելեցի Արշակենց սենյակ: Այնտեղ մենք խաղացինք: Հետո գնացինք անտառ: Այնտեղ մենք նկարվեցինք և գնացինք ընթրելու: Մենք չէինք ուզում գնալ և այդ պահին մեր սենյակ Վռամը եկավ և ասաց, որ գնում ենէ երգելու: Մենք երգեցինք և գնացինք քնելու: Այս անգամ մենք երեգով քնեցինք ժամը 00:00-ին: 

Երրորդ օր 

Առավատոյան, երբ արթնացանք մենք շատ տխրեցինք: Երեք օրը անցավ շատ արագ: Նենց տպավորություն էր, որ երեք օրը անցավ ոնց որ մեկ օր: Մենք հավաքվեցինք և վերադարձանք Երևան:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s